ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«ԱՄՆ և Հս. Կորեայի առաջնորդների գագաթաժողովի վայրն ու ժամկետները որոշվել են». Թրամփ
15:15 05.05.2018

«ԱՄՆ և Հս. Կորեայի առաջնորդների գագաթաժողովի վայրն ու ժամկետները որոշվել են». Թրամփ

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների գագաթաժողովի անցկացման վայրն ու ժամանակն արդեն որոշվել են:

Ինչպես հաղորդել է Deutsche Welle-ն՝ այս մասին մայիսի 4-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Սպիտակ տան տվյալներով հանդիպումը կարող է կայանալ առաջիկա շաբաթներին: Վաշինգտոնը նպատակ է դրել հասնել ԿԺԴՀ-ի միջուկային զինաթափմանը:

«Մենք հանգամանալից բանակցություններ ենք վարում Հյուսիսային Կորեայի հետ, արդեն տեղաշարժեր կան ամերիկացի պատանդների հետ կապված հարցում: Կարծում եմ՝ շուտով մենք դրական փոփոխություններ կտեսնենք»,- լրագրողներին ասել է Թրամփը:

Լուսանկարը՝ VoaNews.com-ի 
15:15 05.05.2018

Ամենաշատ ընթերցվածները