ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատվիրակությանը
16:15 05.05.2018

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատվիրակությանը

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությանը, որի կազմում էին «ՀՀԿ», «Ծառուկյան», «ԵԼՔ», «ՀՅԴ» խմբակցությունների ներկայացուցիչները: Այս մասին հաղորդել է Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի ծառայությունը: 

Քննարկվել են հայկական երկու պետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակին:

Արցախի Հանրապետության Նախագահը կարևորել է Հայաստանում ներքաղաքական կայունության հաստատման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանից է մեծապես կախված նաև Արցախի անվտանգությունը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

16:15 05.05.2018

Ամենաշատ ընթերցվածները