ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան կարող է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո
16:35 05.05.2018

Գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան կարող է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո

Աշխարհի կրկնակի չեմպիոնուհի, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) կարող է փոխել մարզական քաղաքացիությունը և հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս գեղասահորդուհին դադարեցրել է համագործակցությունն իր մարզչի` Էթերի Տուտբերիձեի հետ:

Весь спорт գործակալությունը հայտնում է, որ Մեդվեդևան շուտով կսկսի աշխատել կանադացի մասնագետ Բրայան Օրսերի հետ, ով հայտնի է Օլիմպիական կրկնակի չեմպիոն Յուձյուրու Խանյուի և աշխարհի կրկնակի չեմպիոն Խավիեր Ֆերնանդեսի հետ աշխատանքով: Այս մասին փոխանցում է Tert.am-ը:

Հունիսին մարզուհին կավարտի հետմրցաշրջանային հանգիստն ու կտեղափոխվի Կանադա:

Բացի դա, գործակալությունը նշում է, որ Ռուսաստանում կանանց մենասահքում առկա բարձր մրցակցության պատճառով Մեդվեդևան կարող է սկսել հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում (մարզուհու հայրն, ինչպես հայտնի է, հայ է):

Եթե մարզական քաղաքացիության փոփոխությունը կայանա, ապա Մեդվեդևան երկու տարի չի կարողանա մասնակցել որևէ մրցաշարի:

Լուսանկարը՝ ArmeniaSputnik.am-ի

16:35 05.05.2018