ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Նեյմարը ցանկություն է հայտնել խաղալ Ռոնալդուի հետ
17:15 05.05.2018

Նեյմարը ցանկություն է հայտնել խաղալ Ռոնալդուի հետ

Իսպանական Marca-ն գրում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, այնուամենայնիվ, կարող է տեղափոխվել «Ռեալ»: 

Աղբյուրը հայտնել է՝ բրազիլացին մտքից չի հանում «Ռեալ» տեղափոխության տարբերակը: Նեյմարը ցանկանում է խաղալ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Նշվում է նաև, որ Նեյմարի համար շատ կարևոր հանգամանք է նաև այն, որ Ռոնալդուն դեմ չէ նրա տեղափոխությանը:

Ավելի վաղ Ռոնալդուն ասել էր, որ նման տեղափոխությունը դժվար թե հնարավոր լինի, քանի որ Նեյմարը դեռ պետք է մնա Փարիզում:

Լուսանկարը՝ The18.com-ի

17:15 05.05.2018