ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հայտնի է՝ երբ դուրս կգա թուրքական ԶՈւ-ն Աֆրինից
14:35 07.05.2018

Հայտնի է՝ երբ դուրս կգա թուրքական ԶՈւ-ն Աֆրինից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական ԶՈւ-ն կհեռանա սիրիական Աֆրինից միայն այն ժամանակ, երբ շրջանում հաստատվի լիակատար անվտանգություն, գրել է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, փոխանցում է Tert.am։

««Ձիթենու ճյուղ»-ը դեռ ուշացած գործողություն է, ավելի վաղ պետք է արած լինեինք։ Եթե ավելի շուտ ձեռնարկեինք՝ Քիլիսն այդքան հարձակման չէր ենթարկվի։ Վճռական կերպով շարունակում ենք մնալ Աֆրինում, մինչ լիակատար անվտանգության ապահովումը դուրս չենք գա, հաջորդն Իդլիբը, Մանբիջը և Թել Ռըֆաթն են»,- ասել է Էրդողանը։

Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Թուրքական ԶՈւ-ն Աֆրինի կենտրոնը գրավել է մարտի 18-ին:

Լուսանկարը՝ Euronews.com-ի

14:35 07.05.2018