ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Զարմացա, որ Ռոբերտոն հարվածեց Մարսելոյի դեմքին». Վալվերդե
15:35 07.05.2018

«Զարմացա, որ Ռոբերտոն հարվածեց Մարսելոյի դեմքին». Վալվերդե

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի` «Ռեալ»-ի հետ անցկացրած խաղի արդյունքը, որն է՝ 2:2 հաշիվը:

«Բազմաթիվ վիճելի դրվագներ եղան, պետք է նայեմ կրկնապատկերները, որպեսզի ամեն ինչ հասկանամ:

Սերժի Ռոբերտոյի խախտումը տարօրինակ էր: Զարմանում եմ, որ նա հարվածեց Մարսելոյի դեմքին: Այդ դրվագի կրկնապատկերը ևս պետք է դիտել:

Այսպիսի խաղում միշտ լարվածություն կլինի: Այսօր այն առաջին իսկ րոպեից կար: Մենք բոլորս ենք ցանկանում հաղթել մեր մրցակիցներին:

Գոլերը չափազանց վաղ խփվեցին, իսկ հետո ամեն ինչ բարդացավ այդ քարտերի պատճառով: «Բարսելոնա»-ն կռվում էր երկրորդ կեսում և չէր զգում մեկ ֆուտբոլիստի բացակայությունը: Մենք չէինք դադարում գրոհել: Ստիպված էինք շատ աշխատել և չհանձնվել»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Կատալոնական թիմը առաջին խաղակեսի վերջնամասից խաղում էր 10 հոգով` պաշտպան Սերժի Ռոբերտոյի հեռացումից հետո:

Հանդիպման դիտարժան ակնթարթները կարող եք դիտել այստեղ:

Լուսանկարը՝ FootMercato.net-ի

15:35 07.05.2018