ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«ՀՀԿ-ն կհաստատի Փաշինյանի կառավարության ծրագիրը». Էդմոն Մարուքյան
16:55 07.05.2018

«ՀՀԿ-ն կհաստատի Փաշինյանի կառավարության ծրագիրը». Էդմոն Մարուքյան

ԱԺ «ԵԼՔ» խմբակցությունն այլևս դառնում է իշխող ուժ, և մենք պետք է աջակցենք գործող կառավարությանը, դառնալու ենք Նիկոլ Փաշինյանի թիկունքը խորհրդարանում. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարել է խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ում խոսքերը փոխանցում է Tert.am-ը: 

Մարուքյանը նշել է, թե անձամբ իրեն չի տեսնում կառավարությունում:

«Ես ինձ տեսնում եմ խորհրդարանում»,- ասել է նա: 

Ինչ վերաբերում է կառավարության ներկայացվելիք ծրագրին, ապա, ըստ Մարուքյանի, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»-ը կհաստատի ներկայացված ծրագիրը: 

«ՀՀԿ-ն կհաստատի կառավարության ծրագիրը, իսկ Փաշինյանը կունենա նման ծրագիր»,- ասել է Մարուքյանը և հավելել, որ եթե չաջակցի, նորից երկփուլ ընտրություն է սկսվում։

«Անցած էտապ է, իմաստը ո՞րն է: Արտահերթ ընտրությունները ՀՀԿ-ի շահերից չեն բխում, եթե ադմինիստրացիան մնա նույնը՝ կարող է և բխեր, եթե շատ խորքային փոփոխվի՝ չի բխի, դա երկրի շահերից էլ չի բխում»,- ասել է նա:

Պատգամավորի խոսքով բոլորի շահերից են բխում ինչ-որ ժամանակ կայունությունը, հավասար հնարավորությունները և երաշխավորված ազատ ընտրությունները, որին բոլորը հավասար ռեսուրսներով կարող են մասնակցել:

Ըստ նրա՝ Փաշինյանի կառավարությունը չի կարող 20 օրում Ընտրական օրենսգիրք փոխել, որ Վենետիկի հանձնաժողովի կողմից հաստատվի և այլն: 

Իսկ թե այդ դեպքում ինչպես է Կառավարության բերած օրենսդրական փոփոխություններին քվեարկելու ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն, Էդմոն Մարուքյանը նշել է, որ երկրում «աուրա» է փոխվել: 

«Անհնար չէ, կան հնարավորություններ։ Խորհրդարան չգալով՝ Փաշինյանն ի՞նչ կարող է անել՝ կարող է ձևավորել ամբողջ իշխանությունը նաև մարզային և տնտեսական լուրջ վարչարարություն անել, մենաշնորհների հետ կապված և շարժվել առաջ»,- ասել է նա:

Լուսանկարը՝ Azatutyun.am-ի

16:55 07.05.2018

Ամենաշատ ընթերցվածները