ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԱԱԾ-ն հերքել է Կուտոյանի՝ հրաժարական տալու մասին լուրերը
17:15 07.05.2018

ԱԱԾ-ն հերքել է Կուտոյանի՝ հրաժարական տալու մասին լուրերը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Մամուլի կենտրոնը հերքում է տեղեկությունն այն մասին, թե ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը կենտրոնական ապարատի աշխատակիցների համար կազմակերպել է հրաժեշտի միջոցառում իր կողմից պաշտոնը թողնելու կապակցությամբ: 

«Արմենպրես»-ի խնդրանքով, պարզաբանելով past.am կայքում անանուն աղբյուրներին հղմամբ տեղ գտած տեղեկությունը, ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը նշել է.«Հրապարակված տեղեկությունն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: ԱԱԾ տնօրենին նշանակում և ազատում է ՀՀ վարչապետը»:

Լուսանկարը՝ Azatutyun.am-ի

17:15 07.05.2018

Ամենաշատ ընթերցվածները