ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Աղվան Վարդանյանի կփոխարինի Արմենուհի Կյուրեղյանը
17:55 07.05.2018

Աղվան Վարդանյանի կփոխարինի Արմենուհի Կյուրեղյանը

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե քանի որ Աղվան Վարդանյանը հեռացվել է խմբակցությունից, նաև կուսակցությունից, նրա փոխարեն խմբակցության քարտուղար կլինի Արմենուհի Կյուրեղյանը:

«Աղվան Վարդանյանի հետ կապված էլ ինչ ասես ասացին, առաջին նախագահն էր նաև անդրադարձել, մի փոքր բաժակ ջրում փորձում են փոթորիկ փնտրել: Աղվան Վարդանյանն առաջնորդվել է իր սահմանադրական իրավունքով ու խղճով ու վայր է դրել մանդատը»,- ասել է նա, ում խոսքերը փոխանցում է Tert.am-ը:

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ ոմանք «Դաշնակցության» ավանդույթներից ցնցումների մեջ են ընկնում:

«Բայց այդ կուսակցությունը հենց այդ ավանդույթների շնորհիվ է պահպանվում»,- նշել է Ռուստամյանը: 

Դիտարկմանը, թե լուրեր կային, որ Աղվան Վարդանյանն ու Հրանտ Մարգարյանն են հակասություններ ունեցել, և նաև սա է առիթ հանդիսացել, որ Աղվան Վարդանյանին հեռացնեն կուսակցությունից, Ռուստամյանն արձագանքել է.«Տարբեր լուրեր շրջանառեցին:

Հակասությունները «Դաշնակցություն»-ում անձերի մեջ չի կարող բերել որևէ անձի նկատմամբ հետապնդման, անձը չի կարող որևէ մեկի ճակատագիրը տնօրինել, մենք կոլեգիալ մարմին ենք, կոլեգիալ մարմինն է որոշում»:

Լուսանկարը՝ YerkirMedia.am-ի

17:55 07.05.2018

Ամենաշատ ընթերցվածները