ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երեխաներին թողնել տանը, ջուր վերցնել, փողկապ չկապել. ԱԻՆ-ը երեկոյան կհերթապահի Հրապարակում
18:15 07.05.2018

Երեխաներին թողնել տանը, ջուր վերցնել, փողկապ չկապել. ԱԻՆ-ը երեկոյան կհերթապահի Հրապարակում

Մայիսի 7-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում կհերթապահեն ԱԻՆ-ի մեքենաները, ինչի կապակցությամբ Նախարարությունը հայտնել է.

«Այսօր՝ մայիսի 7-ին, մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը. հաշվի առնելով այս կապակցությամբ Հանրապետության հրապարակում սպասվող հավաքի ընթացքում մարդկանց զանգվածային կուտակումները՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել զգուշություն:

Զանգվածային հավաքների ընթացքում խորհուրդ է տրվում.

-մանկահասակ երեխաներին թողնել տանը.
-չվերցնել կտրող-ծակող կամ ապակյա իրեր, ձեռքի պայուսակ և չկապել փողկապ.
-հետն ունենալ խմելու ջրի պաշար՝ ոչ ապակյա (պլաստիկ) շշով.
-մասնակիցներից որևէ մեկի ինքնազգացողությունը վատանալու դեպքում հնարավորինս արագ ազատել հարակից տարածքը ապահովելու համար թթվածնի ազատ հոսքն ու բժիշկների մուտքը օգնություն ցուցաբերելու համար: 

Խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ցուցաբերել զգուշություն և հնարավորիս զերծ մնալ ցանկացած տիպի հրագործական միջոցների կիրառումից, քանի որ դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, հատկապես եթե մարդկանց հագին կա սինթետիկ, դյուրավառ հագուստ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետության հրապարակում տեղադրվող բեմահարթակի մոտակայքում հերթապահելու է 3 հրշեջ-փրկարարական ավտոմեքենա»,- ամփոփված է ԱԻՆ-ի տարածած հայտարարության մեջ:

18:15 07.05.2018

Ամենաշատ ընթերցվածները