Հասարակական
Վահան Մարտիրոսյանը շնորհավորել է ռադիոյի և հեռահաղորդակցության օրվա առթիվ
Ռադիոյի և հեռահաղորդակցության ոլորտի հարգելի աշխատակիցնե՛ր, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի` Ռադիոյի միջազգային օրվա առթիվ:
Արդի տեխնոլոգիաները, ինտերնետ կապը, հեռահաղորդակցության ոլորտը, ռադիոն շարունակում են մնալ մեր առօրյայի անբաժանելի մասը և հաստատապես կարելի է պնդել, որ այն կունենա կայուն զարգացում։
Ուրախությամբ պետք է նշեմ, որ ոլորտի աշխատակիցները մեծ պատասխանատվությամբ և պրոֆեսիոնալիզմով են կատարում իրենց առաքելությունը ։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ առողջություն, հաջողություն մասնագիտական գործունեության մեջ և նորանոր ձեռքբերումներ:
Վահան Մարտիրոսյան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար