ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է պատերազմել Իրանի հետ
19:15 07.05.2018

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է պատերազմել Իրանի հետ

Իսրայելը թույլ չի տա «իր հյուսիսային սահմաններին թշնամական իրանական ռազմական ներկայությունը»: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կառավարության նիստի ժամանակ, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն, որին վկայակոչում է Tert.am-ը:

Կառավարության ղեկավարը գնահատել է Սիրիայում Թեհրանի ռազմական ներկայության ուժեղացումը որպես Իսրայելի դեմ ուղղված գործողություն: Նրա խոսքով վերջին ամիսներին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից իրանցի ուժայինները հակամարտության գոտի են տեղափոխում հարձակողական և պաշտպանական զենք, այդ թվում՝ հարվածային անօդաչու սարքեր, հակաօդային պաշտպանության միջոցներ և «ցամաք-ցամաք» դասի հրթիռներ:

«Մենք լի ենք մեր դեմ ուղղված իրանական ագրեսիան կանգնեցնելու վճռականությամբ, անգամ եթե դա նշանակի հակամարտություն: Ավելի լավ է դա անել հիմա, քան հետո»,- ասել է Նեթանյահուն:

Նա հավելել է, որ Իսրայելը չի ձգտում սրել իրավիճակը, բայց «պատրաստ է ցանկացած սցենարի»:

Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին Spiegel գերմանական պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարվելը կարող է պատերազմի հանգեցնել:

«Դա նշանակում է, որ մենք կբացենք Պանդորայի արկղը. կարող է պատերազմ լինել»,- ասել է նա:

Լուսանկարը՝ Bloomberg.com-ի

19:15 07.05.2018

Ամենաշատ ընթերցվածները