ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Բարսելոնայի» նախագահը հաստատել է, որ թիմը կապ է հաստատել Գրիզմանի ներկայացուցչի հետ
19:55 07.05.2018

«Բարսելոնայի» նախագահը հաստատել է, որ թիմը կապ է հաստատել Գրիզմանի ներկայացուցչի հետ

«Բարսելոնա»-ի նախագահ Ժոզել Բարտոմեուն չի թաքցրել, որ կատալոնական ակումբը կապ է հաստատել Մադրիդի «Աթլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանի հետ:

«Անցած ամռանը, երբ ես արձակուրդի մեջ էի, հանդիպեցի Գրիզմանին: Ես այլ ֆուտբոլիստների ևս հանդիպել եմ: Անտուանի հետ չենք ընթրել, պարզապես խոսել ենք: Մենք բանակցում ենք նրա ներկայացուցչի հետ, բայց այլ ֆուտբոլիստների գործակալների հետ ևս մենք կապի մեջ ենք:

«Բարսելոնա»-ն լավ հարաբերություններ մեջ է «Աթլետիկո»-ի հետ, բայց դա ինձ թույլ չի տալիս խոսել մի ֆուտբոլիստի մասին, ում իրավունքները ուրիշ ակումբի են պատկանում»,- Բարտոմեուի խոսքերն է մեջբերում As-ը, փոխանցում է Tert.am-ը:

Լուսանկարը՝ OneManShow.com.cy-ի

19:55 07.05.2018

Ամենաշատ ընթերցվածները