ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Նաիրիտ»–ի նախկին աշխատակիցները հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանի հետ
20:15 07.05.2018

«Նաիրիտ»–ի նախկին աշխատակիցները հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանի հետ

Նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանը: Tert.am-ի հետ զրուցում փաստաբան Տիգրան Սարգսյանն ասել է, որ նախագահին ներկայացրել է դատական նիստերի հետ կապված իրենց դժգոհությունները:

«Նախագահը լսեց, ասաց, որ կխորհրդակցի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ, հարցերը կպահի վերահսկողության ներքո: Մենք ներկայացրինք նաև մեր դժգոհությունները Վճռաբեկ դատարանի նախագահի հետ կապված, խոստացավ բոլոր հարցերը քննարկել»,- շեշտել է նա:

Փաստաբանի խոսքով Նախագահն ասել է, որ պատրաստ է երկարատև համագործակցության նաիրիտցիների հետ, թող պատվիրակություններ կազմեն հետագա հանդիպումների համար:

Լրատվակայքը հիշեցնում է, որ գործարանի նախկին աշխատակիցները նախագահականի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Արմեն Սարգսյանից՝ որպես Սահմանադրության երաշխավոր, վերահսկել դատարանների աշխատանքը և թույլ չտալ, որ մարդկանց իրավունքները ոտնահարվեն:

Նրանք պահանջում են անվավեր ճանաչել «Նաիրիտ 2»-ի հետ կնքված պայմանագրերը, որոնցով հրաժարվել էին աշխատավարձերի չվճարման տույժ տուգանքներից:

Լուսանկարը՝ Tert.am-ի

20:15 07.05.2018

Ամենաշատ ընթերցվածները