ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀ ԱԺ-ում մեկնարկել է վարչապետի թեկնածուի ընտրությունը
14:15 08.05.2018

ՀՀ ԱԺ-ում մեկնարկել է վարչապետի թեկնածուի ընտրությունը

ՀՀ վարչապետի ընտրության հարցով Ազգային ժողովի հատուկ նիստը մեկնարկել է:

Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն ԱԺ ընդդիմադիր «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է:

Միակ թեկնածուին սատարում են Ազգային ժողովի ՀՅ Դաշնակցություն, «ԵԼՔ», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները, իսկ խորհրդարանական մեծամասնությունը՝ Հանրապետական խմբակցությունը ևս վստահեցրել է, որ օժանդակելու է Փաշինյանի՝ իբրև ժողովրդի և ԱԺ պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուի ընտրությանը:

ԱԺ-ի հատուկ նիստը տաղավարից դիտում է նաև աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը, ով Երևան է ժամանել մայիսի 7-ի երեկոյան: 

Վարչապետի ընտրության գործընթացն ուղիղ եթերում կարող եք դիտել այստեղ:

Լուսանկարը՝ ArmeniaSputnik.am-ի

14:15 08.05.2018

Ամենաշատ ընթերցվածները