ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Այսօր կհրապարակվի Իրանի հետ միջուկային համաձայնագրի հարցով Թրամփի որոշումը
16:15 08.05.2018

Այսօր կհրապարակվի Իրանի հետ միջուկային համաձայնագրի հարցով Թրամփի որոշումը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրին ԱՄՆ-ի հետագա մասնակցության հարցով իր որոշումը կհրապարակի մայիսի 8-ին:

«Ես կհայտարարեմ իմ որոշման մասին վաղը՝ Սպիտակ տնից, ժամը 2-ին»,- մայիսի 7-ին ասել է Թրամփը:

Աշխարհի վեց գերտերությունների և Իրանի միջև 2015-ի հուլիսին ստորագրված համաձայնագիրը ենթադրում է պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրերի սահմանափակում Արևմուտքի պատժամիջոցները մեղմելու դիմաց: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ համաձայնագիրը շատ անհաջող է, և պահանջել է վերանայել այն:

Այս տարվա հունվարին Թրամփը հայտարարեց, որ եթե փոփոխություններ չկատարվեն պայմանագրում, ԱՄՆ-ը կդադարեցնի իր մասնակցությունը այդ համաձայնագրին։

Լուսանկարը՝ VoaNews.com-ի

16:15 08.05.2018

Ամենաշատ ընթերցվածները