ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ինիեստան պատրաստ է կարիերան շարունակել Ավստրալիայում
18:15 08.05.2018

Ինիեստան պատրաստ է կարիերան շարունակել Ավստրալիայում

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան, ով ավելի վաղ հայտնել էր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին, շարունակում է առաջարկներ ստանալ կարիերան շարունակելու վերաբերյալ:

Ինչպես վստահեցնում է Sport.es-ը, Ինիեստան առաջարկ է ստացել ավստրալական Ա-լիգայից:

Ֆուտբոլիստին դուր է գալիս Ավստրալիա տեղափոխվելու գաղափարը, որը նա լավ տեղ է համարում իր ընտանիքի բնակության համար:

Իսպանացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև Ճապոնիայում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինիեստան չի տեղափոխվի չինական «Չունցին Լիֆան»: Ակումբը հայտարարել է, որ կհամագործակցի ֆուտբոլիստի հետ, բայց նրան թիմ չի հրավիրի:

Լուսանկարը՝ Bild.de-ի

18:15 08.05.2018

Ամենաշատ ընթերցվածները