ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է հայ ժողովրդին հաղթանակի կապակցությամբ
14:15 09.05.2018

Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է հայ ժողովրդին հաղթանակի կապակցությամբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է հայերին հաղթանակի կապակցությամբ: Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում անգլերենով գրել է, որ ցանկանում է՝ ՀՀ-ն այնպիսի վայր լինի, որտեղ ամեն քաղաքացի իր երազանքներն իրականացնելու հնարավորություն կունենա:

«Այսօր հատուկ ուրախություն եմ զգում իմ ժողովրդի համար: Ողջ Հայաստանով մեկ մի քանի շաբաթ տևած խաղաղ և ժողովրդական ակցիաներից հետո մեր երկիրն աշխարհին ցույց տվեց, թե ինչպես ժողովրդի ձայնը կարող է լսելի լինել: Ցանկանում եմ, որ Հայաստանն այնպիսի վայր լինի, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իր երազանքներն իրականացնելու լավագույն հնարավորությունները կունենա»,- գրել է նա ու հայերենով ավելացրել,- «Կեցցես, Հայ ժողովուրդ»:

Նա նաև կոչ էր արել ցուցաբերել խոհեմություն և խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով:

Լուսանկարը՝ Arsenal.com-ի

 

14:15 09.05.2018