ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից
14:35 09.05.2018

ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից և կվերականգնի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները: Թրամփն ասել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը երբեք խաղաղություն չի բերի: Նրա խոսքով եթե անգամ Իրանը հետևի համաձայնագրի պայմաններին, միևնույն է՝ կարող է կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծել:

«ԱՄՆ-ն երբեք միջուկային շանտաժի գերի չի լինի»,- ասել է Թրամփը:

Նա նաև ասել է, որ Իրանի նկատմամբ կիրառվելու են ամենախիստ պատժամիջոցները, և ցանկացած երկիր, որը կօգնի Իրանին նրա միջուկային ծրագրում, նույնպես պատժամիջոցների կենթարկվի:

Համաձայնագիրը կնքվել է 2015թ.՝ ԱՄՆ-ի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև: Փաստաթղթի իմաստն այն էր, որ Իրանը հրաժարվի ռազմական պլուտոն ստեղծելուց և նվազեցնի ուրանի հարստացման ծավալները: Մյուս երկրներն էլ պարտավորվում էին հանել Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները:

Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ-ի՝ դուրս գալուց հետո համաձայնագիրն անիմաստ է դառնում:

Լուսանկարը՝ Wikipedia.org-ի 
14:35 09.05.2018