ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սևակ Խանաղյանը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2018-ի» կիսաեզրափակիչը
15:15 09.05.2018

Սևակ Խանաղյանը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2018-ի» կիսաեզրափակիչը

Սևակ Խանաղյանն իր «Քամի» երգով չկարողացավ հաղթահարել «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչը:

Մայիսի 8-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ավարտվեց առաջին կիսաեզրափակիչը: Ելույթ ունեցած 19 մասնակիցներից եզրափակիչ անցան Ավստրիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լիտվայի, Իսրայելի, Չեխիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Ֆինլանդիայի և Իռլանդիայի ներկայացուցիչները:

Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին: Իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին:

Լուսանկարը՝ Wiwiblogs.com-ի

15:15 09.05.2018