ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:15 09.05.2018

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորանքներ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, փոխանցում է Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է․«Շնորհավորանքներս Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք Ձեր հետագա ջանքերում։ Վրաստանը հաստատապես աջակցում և կանգնած է եղբայրական Հայաստանի կողքին։ Ես հավատում եմ, որ մեր երկրների միջև ամուր կապերն ու բարեկամությունը ավելի կխորանան»։

Լուսանկարը՝ Cbw.ge-ի

16:15 09.05.2018

Ամենաշատ ընթերցվածները