ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«ՌԴ-ի հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները պետք է խորանան». Վարչապետ
13:35 10.05.2018

«ՌԴ-ի հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները պետք է խորանան». Վարչապետ

Մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն։ Այդ մասին Վարչապետը նաև ասել է Արցախում լրագրողների հետ հանդիպմանը։

«Երեկ հեռախոսազրույց ունեցա Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը շատ անկեղծ և կառուցողական էր։ Ռուսաստանի հետ հարաբերություններում սպասում ենք միայն դրական զարգացումներ»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է խորանան և զարգանան, այդ թվում՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում:

«Պետք է նաև մեծացնել այդ կազմակերպություններում անդամակցության արդյունավետությունը: Ապրանքաշրջանառությունը պետք է հասնի այնպիսի ծավալների, որ դրա արդյունքները զգան տնտեսությունն ու երկրի բնակիչները»,- ասել է Փաշինյանը:

Լուսանկարը՝ AraratNews.am-ի

13:35 10.05.2018