ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայ-ադրբեջանական սահմանը սեւամորթներ են խախտել
16:35 10.05.2018

Հայ-ադրբեջանական սահմանը սեւամորթներ են խախտել

Մայիսի 9-ի լուսաբացին ՀՀ-Ադրբեջան սահմանը խախտելու փորձի ժամանակ հայ դիրքապահների կողմից ձերբակալվել է 6 անձ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Սույն դեպքի մասին, սակայն, մայիսի 9-ի ընթացքում մանրամասն տեղեկություն չհրապարակվեց:

«ՀԺ»-ին հաջողվել է պարզել, որ հայ-ադրբեջանական սահմանը փորձել են խախտել 6 սևամորթ, իսկ թե ինչ պատճառով՝ ճշտել չի հաջողվել:

«Տեղեկացանք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և 6-ի սահմանախախտումներով զբաղվում է արդեն ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը: Թե որ երկրի քաղաքացիներն են սևամորթ սահմանախախտները, նույնպես հայտնի չէ: Արծրուն Հովհաննիսյանը երեկ խոստացել է, որ հաջորդիվ մանրամասներ կհայտնեն: Ըստ ամենայնի՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր պաշտոնական տեղեկություններ կհրապարակի 6 սահմանախախտի մասին»,- ամփոփում է օրաթերթը:

16:35 10.05.2018

Ամենաշատ ընթերցվածները