ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայկական կողմը թույլ է տվել ադրբեջանցի խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ Գյուննութի գերեզմանատեղիին
14:28 09.06.2018

Հայկական կողմը թույլ է տվել ադրբեջանցի խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ Գյուննութի գերեզմանատեղիին

Ադրբեջանական կողմը հունիսի 6-ին և 7-ին դիմել է ՀՀ զինված ուժերի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Նման խնդրանք այդ հատվածում Ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներ կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին»,- գրել է նա։

14:28 09.06.2018