ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Ոմանք» ստամբուլահայ բենդը հայրենիքում է. համերգաշրջանը մեկնարկել է
16:00 09.06.2018

«Ոմանք» ստամբուլահայ բենդը հայրենիքում է. համերգաշրջանը մեկնարկել է

Ստամբուլից ժամանած «Ոմանք» այլընտրանքային հայկական բենդը երեկ համերգ է ունեցել մայրաքաղաքի ակումբներից մեկում և խիստ ոգևորված է հայ հանդիսատեսի ընդունելությամբ:
Ինչպես այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց խմբի անդամ Սարո Ուստան, իրենք այժմ ակտիվորեն աշխատում են հայաստանյան լսարանի վրա: Ընդհանուր ռամամբ, «Ոմանք » խումբը յոթ-ութ տարվա պատմություն ունի, և սա Ստամբուլում հայերեն լեզվով, հայկական ոճի երաժշտություն ստեղծելու առաջին փորձն է:

Սարո Ուստան տեղեկացրեց, որ արդեն իսկ ունեն երկու ալբոմ: «Խումբը ոչ Թուրքիայում, ոչ Գերմանիայում, ոչ Հայաստանում քաղաքական բնույթի խնդիր չի ունեցել, միակ դժվարությունը, որ եղել է և կա, երիտասարդների ուշադրությունը հայկական երաժշտության վրա հրաիրելն է:

Նա նաև փաստեց, որ Թուրքիայում իրենց ավելի շատ լսում, համերգներին ներկա են լինում քրդեր ու ալևիներ, քանի որ նրանք, ինչպես հայերը, նույնպես փոքրամասնություն են կազմում այդ երկրում:
Ասուլիսին ներկա խմբի մյուս անդամ Լարա Նարինն էլ, անդրադառնալով բենդի «Ոմանք» անվանը, նշեց, որ այն լիովին ներկայացնում է Թուրքիայում հայ փոքրամասնության կարգավիճակը:

Ինչ վերաբերում է բենդի հայաստանյան մյուս համերգներին, ապա խմբի անդամ Սևան Աթաօղլուն տեղեկացրեց, որ վաղը առավոտից մեկնելու է Գյումրի, Գյումրու Հայորդյաց տանն էլ տեղի կունենա խմբի երկրորդ քաղաքը: Հաջորդ համերգը, ամսի տասներկուսին, նախատեսված է Վանաձորում՝ Շառ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնում: «Բարենպաստ եղանակի դեպքում համերգը կանցկացվի բաց երկնքի տակ: Վերջին համերգը,հունիսի 15-ին,տեղի կուենանա Հաղթանակի այգում՝ կրկին բացօթյա»,- ասաց նա:

Վերջում բենդի երիտասարդ անդամները ընդգծեցին, որ Թուրքիայում առաջիկայում կայանլիք ընտրություններին դեմ են քվեարկելու գործող իշխանություններին: Քաղաքական  այլ հարցերի նրանք չցանկացած պաասխանել:

Աղբյուրը՝ Panorama.am

16:00 09.06.2018