ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանն Իրանին է փոխանցել ԻԻՀ քաղաքացի 4 դատապարտյալի
20:00 09.06.2018

Հայաստանն Իրանին է փոխանցել ԻԻՀ քաղաքացի 4 դատապարտյալի

Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետությանն է փոխանցել 4 դատապարտյալի, որոնք Իրանի քաղաքացիներ են: Այս մասին տեղեկատվությունը «Արմենպրես»-ի հետ զրուցում հաստատեցին ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից:

«IRNA» գործակալության հաղորդմամբ՝ Իրանի արդարադատության փոխնախարար  Մահմուդ Աբբասին խոսել էր Հայաստանի կողմից Իրանին 4 դատապարտյալի փոխանցման մասին և նշել, որ գործընթացը տեղի է ունեցել երկու երկրների միջեւ առկա համաձայնագրի հիման վրա:

20:00 09.06.2018

Ամենաշատ ընթերցվածները