ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Facebook-ը շարունակել է գովազդատուներին օգտատերերի տվյալներ տրամադրել՝ հակառակ հայտարարությունների. WSJ
14:20 10.06.2018

Facebook-ը շարունակել է գովազդատուներին օգտատերերի տվյալներ տրամադրել՝ հակառակ հայտարարությունների. WSJ

Facebook ընկերությունը 2015 թվականից հետո շարունակել է որոշ գովազդատուներին սոցցանցի օգտատերերի տվյալներ տրամադրել, ինչը հերքում է ընկերության հայտարարություններն այն մասին, որ դեռ 2015 թվականից նման գործողությունները դադարեցվել են, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ընկերությանը մոտ աղբյուրներին:

Նշվում է, որ Facebook-ն այսպես կոչված «սպիտակ ցանկում» ներառված ընտրյալ ընկերությունների, մասնավորապես՝ Royal Bank of Canada-ին և Nissan Motor-ին, օգտատերերի և նրանց ընկերների հեռախոսահամարների, ինչպես նաև օգտատերերի իրար միջև շփվելու մակարդակի մասին տեղեկություններ է տրամադրել:

Facebook-ի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ այդ գործողություններն ուղղված են եղել օգտատերերին տրամադրվող ծառայությունը բարելավելու և նոր գործառույթներ փորձարկելու համար:

Աղբյուր՝ tert.am

14:20 10.06.2018

Ամենաշատ ընթերցվածները