ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սիսիանում և Գորիսում 3 նոր ձեռնարկություն է բացվել
13:35 11.06.2018

Սիսիանում և Գորիսում 3 նոր ձեռնարկություն է բացվել

Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և նրա գործընկերների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում 3 նոր ձեռնարկություն է բացվել։ Ծրագիրն իրականացվում է ԵՄ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Բացման արարողությանը մասնակցել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:

Գորիսում բացվեցին «Վան» և «Մեղու» հյուրանոցները, իսկ Սիսիանում՝ հուշանվերների արտադրություն, որին կից նաև գործելու է ֆիրմային խանութը: Բոլոր ձեռնարկությունների սեփականատերերը մասնակցել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի՝ սկսնակ գործարարների աջակցության «Հաջող սկիզբ» դասընթացին: Դասընթացի ավարտին նրանք ՓՄՁ աջակցության տարեկան ծրագրի շրջանակում ստացել են վարկային երաշխավորություն, իսկ  ծրագրի շրջանակում` ընդհանուր առմամբ 5 միլիոն դրամ դրամաշնորհ:

Հյուրատներում ծրագրից ստացած վարկային երաշխավորության և դրամաշնորհի միջոցով կատարվել են վերանորոգման և կահավորման աշխատանքներ, իսկ հուշանվերների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունը ձեռք է բերել հումք, կարի մեքենաներ և այլ հարակից սարքավորումներ:

Աղբյուրը՝ «Երկիր Մեդիա»

13:35 11.06.2018

Ամենաշատ ընթերցվածները