ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գանձասար-Կապանը հավաք կանցկացնի Բուլղարիայում
12:10 12.06.2018

Գանձասար-Կապանը հավաք կանցկացնի Բուլղարիայում

Հունիսի 7-ից նոր մրցաշրջանի նախապատրաստությունն է սկսել «Գանձասար-Կապանը»։ Հայաստանի գործող գավաթակիրը մինչև հունիսի 15-ը կմարզվի Հայաստանում։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, հունիսի 16-ից կապանյան թիմի անձնակազմը կուղևորվի Բուլղարիա ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով։ Նախատեսված է անցկացնել ստուգողական հանդիպումներ։ «Գանձասարը» հայրենիք կվերադառնա հուլիսի 1-ին։

Հավելենք, որ մինչև Բուլղարիա մեկնելը «Գանձասար-Կապանը» ստուգողական հանդիպում կանցկացնի «Ալաշկերտի» հետ։ Այդ խաղը կկայանա Հանքավանում հունիսի 15-ին:

Աղբյուրը՝ «Armsport.am»

12:10 12.06.2018

Ամենաշատ ընթերցվածները