ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վերականգնվել է «Հեղնար աղբյուր» ֆիլմի աղբյուրը
15:30 12.06.2018

Վերականգնվել է «Հեղնար աղբյուր» ֆիլմի աղբյուրը

Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի ձորում՝ Մարմաշեն վանական համալիրի հարևանությամբ, այսուհետ բոլոր հետաքրքրվողները, հյուրերն ու զբոսաշրջիկները կկարողանան ջուր խմել Հեղնար աղբյուրից:

Ինչպես հայտնում են Շիրակի մարզպետարանի մամուլի ծառայությունից, ռուսաստանաբնակ բարերար, վահրամաբերդցի Արթուր Գալստյանն ու վահրամաբերդցի Համլետ Գևորգյանը աղբյուրի քանդակագործի որդու եւ Հեղնար աղբյուրի պատմությանը տեղյակ անձանց ու արվեստագետների օգնությամբ գտել, ամբողջությամբ վերակակգնել են հուշարձանը՝ ճարտարապետական և քանդակագործական նույն լուծումներով, ինչպես ֆիլմում էր: Աղբյուրի հրաշքը եւս պահպանվել է և այսօր աղբյուրի բացման հանդիսավոր արարողությանը ջուր խմեցին բոլոր պատվավոր հյուրերն ու ներկաները: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հիացմունքով ողջունեց աղբյուրի վերաբացմանը մասնակցող, ֆիլմում ընդգրկված արվեստագետներին՝ Հեղնարի դերակատարին, որը Ֆրանսիայից Հայաստան էր ժամանել հատուկ այս միջոցառմանը մասնակցելու նպատակով, Հակոբ Ազիզյանին (Երանոսի դերկատար) , Լևոն Աթոյանցին (օպերատոր), Ռոբերտ Ամիրխանյանին (կոմպոզիտոր), Սոս Սարգսյանի դստերը:

Աղբյուրի վերաբացումը ուղեկցվեց խորհրդանշական ծառատունկով: Ծառուղում տնկվեցին անվանական ծառեր: Կարեն Սարուխանյանը ևս անվանական ծառ տնկեց ու վստահություն հայտնեց, որ այս ձեռնարկը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, իսկ ծառատունկը նոր կյանքի ու նոր ձեռնարկների սկիզբը կազդարարի։

Նշենք, որ աղբյուրի վայրի որոնողական, վերականգնողական աշխատանքները տևել են 4 ամիս, ուղեկցվել են զարմանալի ու հետաքրքիր պատմություններով ու բացահայտումներով։ 

15:30 12.06.2018

Ամենաշատ ընթերցվածները