ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մխիթարյան. Ինձ մեծ գումար էին առաջարկում ՌԴ առաջնությունում խաղալու համար
16:10 12.06.2018

Մխիթարյան. Ինձ մեծ գումար էին առաջարկում ՌԴ առաջնությունում խաղալու համար

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ ժամանակին կարող էր տեղափոխվել ռուսական ակումբներից մեկը: Ըստ նրա, նրան «մեծ փողեր» էին առաջարկում Ռուսաստանում:

«Ես, հավանաբար, կարող էի մնալ Հայաստանում, վաստակել իմ մի քանի դոլարը, ապրել ծնողներիս և բարեկամների շրջապատում, ընդհանրապես չլարվել, երկրից երկիր չգնալով: Բայց, ինձ թվում է, յուրաքանչյուր մարդ պետք է երազանք ունենա: Ինչ-որ նպատակ, որին պետք է ձգտի: Եվ ֆուտբոլը բացառություն չէ: Եթե աշխատում ես, եթե ձգտում ես ավելի ու ավելի լավը լինել, փողերը չեն փախչի: Ես երբեք վաստակելու համար չեմ խաղացել ֆուտբոլ: Երբ «Շախտյորում» էի հանդես գալիս, ինձ այն ժամանակների համար հսկայական գումար էին առաջարկում Ռուսաստանի առաջնությունում խաղալու համար: Ես հրաժարվեցի: Ասացի, որ ուզում եմ Եվրոպայում խաղալ, և այստեղ գլխավորը փողը չէ»,-ասել է Մխիթարյանը, գրում է Sportbox.ru-ն:

Անգլիայի առաջնության վերջին խաղաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 26 հանդիպման, 3 գոլի հեղինակ է դարձել և 9 գոլային փոխանցման:

Աղբյուրը՝ PanARMENIAN.Net

16:10 12.06.2018

Ամենաշատ ընթերցվածները