ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Փաշինյանը ՀՔԾ ամենակարևոր գործերից մեկը համարում է մարտի 1-ի բացահայտումը
17:48 12.06.2018

Փաշինյանը ՀՔԾ ամենակարևոր գործերից մեկը համարում է մարտի 1-ի բացահայտումը

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության ամենակարևոր գործերից մեկը համարում է մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այդ մասին հայտարարեց ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին ներկայացնելիս:

«Երբ ասում ենք չկան և գոյություն չունեն սահմանափակումներ, նկատի ունենք, որ չկան և գոյություն չունեն սահմանափակումներ։ Եվ եթե նախկինում եղել են այնպիսի գործեր, որոնք ինչ-ինչ քաղաքական, մերձքաղաքական պատճառներով կամ այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով առաջ չեն ընթացել, հույս ունեմ, որ քննիչները ՀՔԾ նոր պետի ղեկավարությամբ կանդրադառնան բոլոր այդ գործերին` Հայաստանում լիարժեք իրավակարգ ապահովելու նպատակներից ելնելով: Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է անի Հատուկ քննչական ծառայությունը՝ մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ կառավարության հունիսի 8-ի որոշմամբ՝ Վահրամ Շահինյանն ազատվել է Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից: Նա հրաժարական ներկայացնելու մասին հայտարարել էր հունիսի 6-ին: Սասուն Խաչատրյանը ՀՔԾ պետ է նշանակվել հունիսի 11-ին:

Աղբյուր՝ Արմենպրես

17:48 12.06.2018

Ամենաշատ ընթերցվածները