ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բացվեց Մեղրիի համայնքապետարանի վարչական հիմնանորոգված շենքը
20:43 12.06.2018

Բացվեց Մեղրիի համայնքապետարանի վարչական հիմնանորոգված շենքը

Հունիսի 12-ին վերանորոգումից հետո Մեղրիում պաշտոնապես բացվեց համայնքապետարանի շենքը:

Համայնքապետ Մխիթար Զաքարյանը կտրեց կարմիր ժապավենը, որից հետո տարածաշրջանի հոգևոր հովիվ՝ Տեր Ռաֆայելը  կատարեց օրհնության արարողություն :

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը իր ողջույնի խոսքում մանավորապես նշեց, որ վերանորոգվել է շենքի տանիքը, կահավորվել և տեխնիկապես հագեցվել են բոլոր սենյակները, և որ վերանորոգումն իրականացվել է համայնքի բյուջեի հաշվին: Մ. Զաքարյանը ավելացրեց, որ ավագանու նիստերի դահլիճը ծառայելու է նաև համայնքային նշանակության տարբեր հանդիպումների համար և դրանից կարող են օգտվել տարբեր կազմակերպություններ, ՔՀ կառույցներ:

20:43 12.06.2018

Ամենաշատ ընթերցվածները