Հասարակական
Ալաշկերտն ավարտել է նախապատրաստական առաջին փուլը
Այսօր «Ալաշկերտն» ավարտել է նախապատրաստական առաջին փուլը` վերջին մարզումն անցկացնելով սեփական ստադիոնում:
Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մարզմանը մասնակցեցել են նաև ազգային հավաքականից վերադարձած ալաշկերտցիները, որոնք կարճատև հանգստից հետո նույնպես միացել են մարզումային պրոցեսին:
Վաղը` հունիսի 14-ին, «Ալաշկերտը» կմեկնի Հանքավան, որտեղ մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի: Արդեն Հանքավանում «Ալաշկերտին» կմիանան լեգիոներները: Հունիսի 15-ին մեր թիմը Հանքավանում ստուգողական հանդիպում կանցկացնի «Գանձասար-Կապանի» հետ:
Աղբյուր՝ armsport.am