ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում․ Գորիսը տիրացավ Ազգային չեմպիոնի գավաթին
19:24 13.06.2018

Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում․ Գորիսը տիրացավ Ազգային չեմպիոնի գավաթին

Հունիսի 10-ին տեղի ունեցավ GOALS-ի ամենամյա Ազգային Մրցաշարը, որտեղ GOALS-ի մրցաշարերի հինգ մարզերի հաղթող թիմերը Սյունիքից, Տավուշից, Շիրակից, Վայոց Ձորից և Լոռիից, ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան, Բանանց և Երևան Լ.Հ. թիմերը մրցեցին ազգային չեմպիոնի տիտղոսի համար: Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին ՝գեղեցիկ խաղի և ցուցադրած գերազանց թիմային աշխատանքի համար:

 

Բոլոր մասնակիցներն ուրախ էին տեսնել մեր պատվավոր հյուրերին GOALS Ազգային Մրցաշարին: Մեզ այս կարևոր միջոցառմանը միացան ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Հայաստանում ԱՄՆ Դեսպան Ռիչարդ Միլլսը, Մշակույթի Նախարար Լիլիթ Մակունցը և Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանը:

Շնորհավորում ենք Գորիսի թիմին, գլխավոր մարզիչ Արմեն Ղազարյան՝ Ազգային չեմպիոնի գավաթին արժանանալու համար:
Ներկայումս GOALS-ը Հայաստանում միակ հասարակական կազմակերպությունն է, որը զբաղվում է աղջիկների ֆուտբոլի զարգացմամբ և մասսայականացմամբ՝ ամբողջ Հայաստանի տարածքով։ Մեր կրթական և մարզական ծրագրերում ընդգրկվում են Հայաստանի տաբեր մարզերի հիմնականում գյուղերի աղջիկներ։ Մեր նպատակն է ծրագիրը տարածել Հայաստանի բոլոր մարզերով մինչև 2019թ. աշուն։

Աղբյուր՝ 1in.am

Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում․ Գորիսը տիրացավ Ազգային չեմպիոնի գավաթին

19:24 13.06.2018