ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան գլորվել է գետը. տուժել են Հունգարիայի քաղաքացիներ
19:30 13.06.2018

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան գլորվել է գետը. տուժել են Հունգարիայի քաղաքացիներ

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից Սիսիան տանող ավտոճանապարհին հունիսի 13-ին «Օpel zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել գետը:

«Արմենպրես»-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Օpel zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լասլո Բորբելի` ծնված 1942 թ., ուղևորները` Հունգարիայի քաղաքացիներ Տամազ Ունգվարի (1965 թ.), Ցրենոցի Նադի Յուդիթ (1966 թ.), գլորվել է գետը (մոտ 7մ):

Փրկարարներն ուղևորներին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ Վայքի շտապօգնության աշխատակիցները նրանց ցույց են տվել համապատասխան բուժօգնություն:

Աղբյուր՝ Արմենպրես

19:30 13.06.2018

Ամենաշատ ընթերցվածները