ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Վրաստանի նախագահը հրամանագիր Է հրապարակել կառավարության կողմից պարտականությունների ժամանակավոր կատարման մասին
12:29 14.06.2018

Վրաստանի նախագահը հրամանագիր Է հրապարակել կառավարության կողմից պարտականությունների ժամանակավոր կատարման մասին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրամանագիր Է հրապարակել կառավարության կողմից պարտականությունների ժամանակավոր կատարման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է պետության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է պաշտոնաթող լինելու որոշման մասին: Վրաստանի Սահմանադրությանը համաձայն՝ վարչապետի պաշտոնաթողությանը հաջորդում Է կառավարության հրաժարականը: Դրանից հետո յոթնօրյա ժամկետում նախագահը պետք Է խորհրդարանի հաստատմանը ներկայացնի վարչապետի նոր թեկնածուին, որին կընտրի խորհրդարանական մեծամասնությունը:

«Վրաստանի կառավարությանը՝ նույն կազմով, հանձնարարվում Է ժամանակավորապես կատարել պարտականությունները, մինչեւ կառավարության նոր կազմի ստեղծումը»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուր՝ Արմենպրես

12:29 14.06.2018