ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

ԱԺ-ն հաստատեց ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
12:31 14.06.2018

ԱԺ-ն հաստատեց ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց ՀՀ2017թ․պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ըՀՀ 2017թպետական բյուջեի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցին կողմ քվեարկեց 65, դեմ՝ 23 պատգամավոր:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը քվեարկությունից հետո հայտարարեցոր նիստի օրակարգային հարցերը սպառվել ենՆա պատգամավորներին հիշեցրեցոր կառավարության առաջարկով հունիսի 19-ին արտահերթ նիստ է հրավիրվել:

ՀՀ 2017թ. պետական բյուջեով եկամուտների համար պլանավորվել է 1 տրիլիոն 210 միլիարդ դրամ, ճշտված պլանով՝ 1 տրիլիոն 320 միլիարդ, փաստացի ապահովվել է 1 տրիլիոն 237 միլիարդ դրամ: Ծախսերը պլանավորվել են 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ, ճշտված պլանով՝ 1 տրիլիոն 561 միլիարդ դրամ, փաստացի այն կազմել է 1 տրիլիոն 504 միլիարդ դրամ: Դեֆիցիտը պլանավորվել է 150 միլիարդ դրամ, ճշտված պլանով՝ 240 միլիարդ դրամ, փաստացի դեֆիցիտը կազմել է 267 միլիարդ դրամ:

Աղբյուր՝ Արմենպրես

12:31 14.06.2018

Ամենաշատ ընթերցվածները