ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Մոսկվայում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը
22:36 13.06.2018

Մոսկվայում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով Մոսկվա է ժամանել՝ ներկա գտնվելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Ռուսական կողմից հանդիպմանը ներկա են եղել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Տնտսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը։

«Արմենպրեսի» հաղորդմամբ էլ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ  Ռուսաստանը շարունակում է վստահորեն պահպանել առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ:

«Հաշվի առնելով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը և տարբեր ուղղություններով մեր համագործակցության մեծ ծավալը՝  կարծում եմ, որ մեր հանդիպումները միշտ  պահանջված են:  Առաջինը, որ ցանկանում եմ ասել այն է, որ Ռուսաստանը վստահորեն պահպանում է առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ: Անցած տարի մեր միջև առևտրաշրջանառությունն ավելացել է ավելի քան 30 տոկոսով, այս տարի էլ աճը շարունակվում է»,- նշել է ՌԴ նախագահը:

Նա ընդգծել է, որ  մեծ մասամբ դա տեղի է ունենում ռուսական շուկա հայկական գյուղմթերքի մատակարարման հաշվին: ՌԴ նախագահի խոսքով՝ դրական ազդեցություն է ունենում նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը: 

«Հույս ունեմ, որ մենք այս ուղղությամբ կշարունակենք  առաջ շարժվել»,- ասել է Պուտինը:

Աղբյուր՝ Պանորամա

22:36 13.06.2018