ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Անձնագրային ծառայություններում ընդմիջում կանեն ընդմիջողներին սպասարկելուց հետո
12:41 14.06.2018

Անձնագրային ծառայություններում ընդմիջում կանեն ընդմիջողներին սպասարկելուց հետո

ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ ծառայության մատուցման որակը բարձրացնելու նպատակով անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում այսօրվանից՝ 14.06.2018թ.-ից ընդմիաջման ժամ է սահմանվել 14.00-15.00: Վարչության պետ Մնացական Բիչախչյանի փոխանցմամբ, հանձնարարությունը պայմանավորված է նրանով, որ գրեթե բոլոր հիմնարկներում աշխատակիցների ընդմիջումը կազմակերպվում է 13.00-14.00, որը համընկնում էր անձնագրային ծառայությունների ընդմիջման ժամերի հետ, ինչը և խոչընդոտ էր հանդիսանում իրենց ազատ ժամանակը տրամադրել անձնագրային հարցերը կարգավորելու համար:

Աղբյուր՝ Պանորամա

12:41 14.06.2018

Ամենաշատ ընթերցվածները