ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՖՖ-ի` մասսայական ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրի առաջին միջոցառումը կայացել է Գորիսում
13:37 15.06.2018

ՀՖՖ-ի` մասսայական ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրի առաջին միջոցառումը կայացել է Գորիսում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անցկացնում է նոր ծրագիր, որը կրում է «Մասայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» անվանումը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Ծրագրի նպատակներն են՝ ֆուտբոլի զարգացումը հանրակրթական դպրոցներում, ֆուտբոլի մասայականացումը, ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումը:

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի մարզերում 2018թ. հունիսից հոկտեմբեր ամիսներին:

Նախատեսվում է, որ ծրագրի մասնակից են դառնալու մոտ 200 դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչներ և 7-13 տարեկան մոտ 2000 երեխա:

Հունիսի 13-ին Գորիսում կայացել է ծրագրի անդրանիկ միջոցառումը, որին մասնակցել են հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի 20 ուսուցիչ և մոտ 200 երեխա:

Անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ, որոնց համար ՀՖՖ-ն տրամադրել էր մարզագույք: Նախագծի շրջանակներում հաջորդ միջոցառումը նախատեսված է անցկացնել հունիսի վերջին Վայոց Ձորի մարզում:

Աղբյուր՝ armsport.am

13:37 15.06.2018

Ամենաշատ ընթերցվածները