ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
14:47 15.06.2018

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-20-ի գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Հունիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-20-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հունիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           37.10C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               6.60C (1966 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           22.40C

14:47 15.06.2018

Ամենաշատ ընթերցվածները