ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ռուսաստանն արգելում է Հայաստանից կենդանիների, թռչունների ներկրումը
18:17 15.06.2018

Ռուսաստանն արգելում է Հայաստանից կենդանիների, թռչունների ներկրումը

Ռոսսելխոզնադզորը հունիսի 14-ից արգելում է Հայաստանից Ռուսաստան բոլոր տեսակի ողջ կենդանիների, թռչունների, սողունների ներկրումը: ՌԴ պետական մարմնի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, արգելքի նպատակն է պաշտպանել  ՌԴ տարածքը՝ մարդկանց ու կենդանիների կյանքի համար հատկապես վտանգավոր հիվանդությունների ներթափանցումից:

Բացառություն են կազմում անձնական օգտագործման նպատակով տերերի կողմից շների, կատուների, կզաքիսների, գերմանամուկի, դեղձանիկի, թութակների ներկրումը, սակայն ոչ ավելի քան երկու գլուխ:

Ռուսական կողմի պաշտոնական հաղոդագրության մեջ չի մանրամասնվում, թե ինչ հիվանդությունների մասին է խոսքը: Հայկական կողմն էլ խնդրի վերաբերյալ որևէ տեղեկատվություն մինչ այս պահը չի տարածել:

Աղբյուր` Panorama.am

18:17 15.06.2018