ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ադրբեջանից բռնագաղթածները կկարողանան սեփականաշնորհել իրենց զբաղեցրած բնակտարածքները
20:05 15.06.2018

Ադրբեջանից բռնագաղթածները կկարողանան սեփականաշնորհել իրենց զբաղեցրած բնակտարածքները

1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանում քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները կսեփականաշնորհվեն: Այսպիսի որոշում կայացվեց կառավարության հունիսի 15-ի նիստում:

Փախստականներն օրենսդրությամբ սահմանված կարգով կկարողանան սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:

«Սահմանել, որ սույն որոշման հավելվածով հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է դրանց առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին»,- ասված է նախագծում:

Նշված տարածքները տիրապետող պետական կառավարման մարմինը սեփականաշնորհվող բնակելի տարածքի հատակագիծը ներկայացնելուց հետո բնակիչների հետ պետք է կնքի նվիրատվության պայմանագրեր:

Աղբյուր՝ news.am

20:05 15.06.2018

Ամենաշատ ընթերցվածները