ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Սյունիքի մարզում 15-ամյա աղջկան գտել են կախված
14:23 16.06.2018

Սյունիքի մարզում 15-ամյա աղջկան գտել են կախված

Սյունիքի մարզի անչափահաս բնակիչը ինքնասպանություն է գործել: Հարազատները հայտնաբերել են անչափահասին՝ նկուղի առաստաղից կախված վիճակում:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունը ինքնասպանության դեպքի մասին հաղորդում ստացել է Սյունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկից:

«Հունիսի 15-ին՝ ժամը 11:50-ին, բժշկական կենտրոնից  հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2003 թվականին ծնված աղջկա դի: Բժշկական կենտրոնում աղջկա հարազատները նշել են, որ երեխան կախվելու միջոցով ինքնասպան է եղել»,-ասաց Ջանոյանը:

Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալը հայտնեց, որ մեկնած խումբը պարզել է, որ նույն օրն առավոտյան աղջկա տան անդամներից մեկն իրենց տան նկուղում հայտնաբերել է անչափահասին՝ նկուղի առաստաղից կախված վիճակում:

Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,կատարվում է քննություն:

Աղբյուր՝ tert.am 

14:23 16.06.2018

Ամենաշատ ընթերցվածները