ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ազատվում ենք ռեկտոր Արտուշ Ղուկասյանից և նրա շոուներից. պահանջում են ԳՊՀ ռեկտորի հրաժարականը
17:53 16.06.2018

Ազատվում ենք ռեկտոր Արտուշ Ղուկասյանից և նրա շոուներից. պահանջում են ԳՊՀ ռեկտորի հրաժարականը

Գորիսի պետական համալսարանի hումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Մհեր Քումունցը պահանջում է համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հրաժարականը:

Քումունցը այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ համալսարանականներ, այլևս անցյալում են վախի, պատժելիության, աշխատանքից ազատվելու և նման բոլոր մտավախությունները... Ազատվում ենք ռեկտոր Արտուշ Ղուկասյանից և նրա շոուներից... Մեր տառապանքը փորձ ունի...Նահանջը կասեցված է...»:

Նշենք, որ հրաժարականի պահանջին են միացել համալսարանի ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Տիգրան Վանդունցը, համալսարանի արհեստակցական միության նախագահ Համլետ Հովսեփյանը, դասախոսներ ու ուսանողներ:

Մեր տեղեկություններով, ռեկտորի հրաժարականը պահանջող համալսարանականները այսօր հավաքվելու են ու պատրաստվում են առաջիկայում նամակ հղել Կրթության եւ գիտության նախարարին, որում հիմնավորելու են ռեկտորի հրաժարականի պահանջը:

Աղբյուր՝ hraparak.am

17:53 16.06.2018

Ամենաշատ ընթերցվածները