ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքում «Opel Zafira»-ն 15 մետր սահել է դեպի ճանապարհամերձ հատված. կա վիրավոր
12:35 18.06.2018

Սյունիքում «Opel Zafira»-ն 15 մետր սահել է դեպի ճանապարհամերձ հատված. կա վիրավոր

Հունիսի 17-ին, ժամը 20:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տեղ-Կորնիձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ. ծնված 1990 թ.) դուրս է եկել ավոճանապարհի երթևեկելի գոտուց և սահել դեպի ճանապարհամերձ հատվածը (մոտ 15 մետր):

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենան: Տուժածը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Աղբյուր՝ mes.am

12:35 18.06.2018