ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մեղրիի ՔԿԱԳ բաժինը հիմնովին նորոգված սրահում կատարեց ամուսնական առաջին զույգերի գրանցումը
15:10 18.06.2018

Մեղրիի ՔԿԱԳ բաժինը հիմնովին նորոգված սրահում կատարեց ամուսնական առաջին զույգերի գրանցումը

Մեղրիի համայնքապետարանի ստորաբաժանում հանդիսացող Մեղրիի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը ս/թ հունիսի 15-ին իր`հիմնովին նորոգված և արդիական տեսք ստացած սրահում կատարեց նորապսակ ամուսնական առաջին զույգերի գրանցումը: Բաժնի պետ Ա. Գրիգորյանը, գործող կարգի համաձայն, նորապսակ քաղաքացիներին ներկայացնելով իրենց իրավունքներն ու պարտականությունները` հանձնեց ամուսնությունը վավերացնող պետական փաստաթուղթ:
Նորաբաց շենքում իրականցվող անդրանիկ միջոցառմանը մասնակցում էին նաև Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները: Աշխատակազմի քարտուղար Ա. Ավետիսյանը շնորհավորեց նորապսակներին ամուսնության վկայական ստանալու առթիվ, նրանց հանձնեց փոքրիկ հուշանվերներ՝ մաղթելով հարատև երջանկություն,փոխըմբռնում և ընտանեկան անդորր: Ի դեպ, համայնքապետարանի կողմից խորհրդանշական հուշանվեր ստացավ նաև ՔԿԱԳ բաժինը:

Մեղրիի համայնքապետարանի մամուլի և հանրային կապերի պատասխանատու Մ. Ծատրյան

Աղբյուր՝ Մեղրիի Համայնքապետարան

15:10 18.06.2018

Ամենաշատ ընթերցվածները