ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Գանձասար-Կապանը» երկու համալրում ունի
13:06 19.06.2018

«Գանձասար-Կապանը» երկու համալրում ունի

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը համալրումներ ունի։ 1,5 տարվա պայմանագիր է ստորագրվել երիտասարդ կիսապաշտպան Նարեկ Ասլանյանի հետ։ Վերջինս խաղացել է Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում, հրավիրվել է նաև ազգային թիմ։ 22-ամյա ֆուտբոլիստը գործում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Նարեկ Ասլանյանը «Փյունիկի» սան է, որի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն ու եռակի գավաթակիր։

Կապանյան թիմը 6 ամսվա պայմանագիր է ստորագրել նաև լիբանանցի կիսապաշտպան Մուհամեդ Մարկաբավի Այկերի հետ։ 23-ամյա ֆուտտբոլիստը գործում է ձախ եզրային կիսապաշտպանի դիրքում, կարող է խաղալ նաև ենթահարձակվողի գոտում։ Կապանյան թիմում լիբանանցի ֆուտբոլիստը հանդես կգա 70 համարի մարզաշապիկով։ Այկերի վերջին ակումբը լիբանանական «Ալ Ախա Ալ Ահլի Ալեյն» էր։

Աղբյուր՝ sport.panorama.am

13:06 19.06.2018