ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը կուտակային կենսաթոշակային համակարգում բարեփոխումների հարցում
18:38 19.06.2018

«Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը կուտակային կենսաթոշակային համակարգում բարեփոխումների հարցում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս փուլում աջակցում է կառավարությանը կուտակային կենսաթոշակային համակարգում բարելավումներ իրականացնելու հարցումԱյս մասին Ազգային ժողովում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: «Մենք այս փուլում չենք կարող չաջակցել կառավարությանը, որպեսզի իրականացնի բարեփոխում այս համակարգում, բայց դա անում ենք պայմանով, որպեսզի քննարկումները կուտակային համակարգի հետ կապված շարունակվեն: Ես այս ամբիոնից նույն բանն ասել եմ մեր հարգարժան վարչապետ պարոն Փաշինյանին, որ մենք չենք կարող այս կարևոր հարցում չլսել մեր քաղաքացիների ձայնը: Սա է մեր դիրքորոշումը, և մենք կողմ ենք քվեարկելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա տեղեկացրեցոր կուսակցությունում բազմաբովանդակ քննարկումներ են ունեցել և շարունակում են մնալ այն տեսակետինոր անհրաժեշտ է քննարկումների արդյունքում ներդնել այնպիսի համակարգորին քաղաքացիները կմիանան կամավոր: «Այսինքնմենք չպետք է ունենանք պարտադիր համակարգայլ պետք է ներդնենք այնպիսի գայթակղիչ համակարգոր քաղաքացիները կամավոր կմիանանՀենց այս մոտեցումն է ընկած մեր դիրքորոշմանինչի համար էլ տիկին Մանե Թանդիլյանն առաջարկում էր հետաձգել պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդրումը»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:

Նա շեշտեց՝ հասկանում ենոր նոր կառավարությունը պետք է փորձեր ինչ-որ ճանապարհով լուծում տալ խնդրին«Հիմա կառավարությունն այս ճանապարհն է ընտրել, իսկ մենք հայտարարել ենք, որ աջակցելու ենք այս կառավարության ռեֆորմները իրականացնելու հարցում»,- եզրափակեց պատգամավորը:

Ազգային ժողովը քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծըորով առաջարկվում է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչն ամբողջությամբ ներդնել հուլիսի 1-իցսակայն հուլիսի 1-ից համակարգի մասնակից քաղաքացիները իրենց աշխատավարձի 5 տոկոսի փոխարեն կվճարեն 2.5 տոկոսիսկ պետությունը նախկին 5 տոկոսի փոխարեն կվճարի 7.5 տոկոս:

Աղբյուր՝ Արմենպրես

18:38 19.06.2018

Ամենաշատ ընթերցվածները